ԿարևորՀասարակություն
Անվճար ծառայություններ՝ մասնագիտական աջակցության կարիք ունեցող երեխաներին


Եթե ձեր երեխան ունի մասնագիտական աջակցության կարիք, ապա անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է կենտրոնների ցանկը։
Երեխաներին տրամադրվում է լոգոպեդի, հոգեբանի, հատուկ մանկավարժի, վերականգնողական վարժանքներով թերապիայի և այլ անվճար ծառայություններ, հայտնում են նախարարությունից։
Բացի այդ, ընտանիքներին տրամադրվում է նաև հոգեբանական աջակցություն և իրավաբանական խորհրդատվություն։