ԿարևորՀասարակություն
Հիմնվել է դեպի Կայան բերդ տանող քայլարշավային արահետ


Հիմնվել է դեպի Կայան բերդ տանող 1,6 կմ երկարությամբ քայլարշավային արահետ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արահետի վրա տեղադրվել են 31 փայտե և 13 քարե աստիճաններ, բարդ հատվածներում մոնտաժվել են երկաթյա աստիճանավանդակներ: Արահետի սկզբնամասում տեղադրվել է մեկնարկային ցուցանակ` անհրաժեշտ տեխնիկական նկարագրությամբ և քարտեզով, ինչպես նաև ուղղորդող ցուցանակներ և գծանշումներ ամբողջ արահետի երկայնքով: