ԿարևորՀասարակություն

Արցախցիները հավաքվել են Ստեփանակերտ-Ակնա ճանապարհահատվածում` թույլ չտալու ադրբեջանական «հումանիտար» բեռի մուտքը

Ադրբեջանցիները ռուս խաղաղապահների անցակետն անցել ու փորձում են վրաններ տեղադրել: Արցախի հանրային ռադիոյի հետ զրույցում ասել է Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը:

«Այս պահին ադրբեջանցիների հետ 200-400 մետր հեռավորության վրա ենք գտնվում: Մենք այստեղ ենք խոչընդոտելու` «հումանիտար» բեռի մուտքն Արցախ: Նրանց ուղարկած օգնությունը մեզ պետք չէ: Թող բացեն Քաշաթաղի միջանցքը»,-ասել է Ալ.Գաբրիելյանը:

Մի խումբ արցախցիներ այս պահին գտնվում են Ստեփանակերտ-Ակնա ճանապարհահատվածում:

«Արցախ» լրատվականն ավելի վաղ հայտնել էր, որ Ասկերանի և հարակից բնակավայրերից, ինչպես նաև մայրաքաղաք Ստեփանակերտից, մի խումբ մարդիկ հավաքվել են Ստեփանակերտ-Ակնա ճանապարհահատված` թույլ չտալու Ադրբեջանի ուղարկած «հումանիտար» բեռի մուտքը Արցախ:

Լրատվականին ակցիայի մասնակիցներից մեկն ասել էր, որ մարդկանց հոսքը չի դադարում։

Back to top button