Երևանի քաղաքապետարանի 8-րդ պոլիկլինիկայի տնօրեն Արմինե Հարութունյանը աշխատանքային ուղին սկսել է հարազատ ԵՊԲՀ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնից` աշխատելով որպես ավագ լաբորանտ։
Ներկայումս նա ամբիոնի վարիչն է, պրոֆեսոր, 39 գիտական հոդվածի հեղինակ։ Մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր է ունեցել վնասվածքաբան-օրթոպեդ պապիկը, և դեռ առաջին դասարանից Արմինեն որոշել էր, որ բժիշկ պետք դառնա, չնայած ծնողները դստերը տեսնում էին տնտեսագիտության ոլորտում։
«Մեր գործում կարևոր է նախ հոգեբան լինել, ունենալ շռայլ հոգի, կարողանալ ճիշտ կողմնոնորշվել և ունենալ բժշկի հոտառություն», – ասում է Արմինեն։