ԿարևորՀասարակություն
Արցախի նախագահի ֆեյսբուքյան պաշտոնական էջը կրկին հասանելի է


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, որը նախօրեին անհասանելի էր ադրբեջանական կողմի բողոքների պատճառով, կրկին հասանելի է։
Արայիկ Հարությունյանի աշխատակազմից հայտնել էին, որ ամիսներ շարունակ ակտիվ բողոքներ են ներկայացվել էջի դեմ, ինչի հետևանքով աստիճանաբար մեծ սահմանափակումներ էին դրվել էջի վրա՝ գրառումների դիտելիության արհեստական նվազման, տարբեր գործառույթների անհասանելիության տեսքով:
Իսկ վերջին շրջանի բողոքների հետևանքով օգոստոսի 26-ին էջն ամբողջապես անհասանելի է դարձել:
Էջի պատասխանատուները սահմանված ընթացակարգերով իրենց բողոք-դիմումն են հղել ֆեյսբուքի ներկայացուցիչներին՝ ներկայացնելով էջը ջնջելու որոշումը չեղարկելու պահանջ ու հիմնավորումներ: