ԿարևորՀասարակություն

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում օգոստոսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 28-ի ուշ երեկոյան, 29-ի գիշերը, 30-31-ին առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։

Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-28-ին աստիճանաբար կբարձրանա։

Օգոստոսի 27-ին, 31-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 28-ին, 30-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 27-29-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-18մ/վրկ արագությամբ։

Back to top button