Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի քրեական գործերով դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մայր բուհն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի իրավագիտության ֆակուլտետում, այնուհետև Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայում:
Աշխատանքային ուղին սկսել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանից, որտեղ զբաղեցրել է աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը: 2017-ից զբաղեցնում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը: