ԿարևորՀասարակություն

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետն ազատվել է աշխատանքից

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Արմեն Ավթանդիլյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Արմեն ավթանդիլյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Back to top button