ԿարևորՀասարակություն

Ապամոնտաժվում են ապօրինի բենզալցակայանները

Երևանում ապամոնտաժվում են քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող՝ մայթերին, կանաչ հատվածներում, բնակելի շենքերի դեմ-դիմաց տասնամյակներ շարունակ գործող ապօրինի բենզալցակայանները: Դրանց մեծ մասը կառուցված է համայնքային հողատարածքներում առանց համապատասխան թույլտվության:

Տնտեսվարողների մի մասը, համագործակցելով համայնքի հետ, սեփական ուժերով է նախաձեռնել ապամոնտաժումը, մյուսները համաձայն չեն քաղաքային իշխանության որոշման հետ, թեև արդեն տևական ժամանակ գործունեության թույլտվություն չունենալով շարունակել են աշխատել:

Ապամոնտաժումից հետո համայնքային հողատարածքները կբարեկարգվեն, կկանաչապատվեն ու կվերադարձվեն քաղաքի բնակիչներին: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկած գործընթացը լինելու է շարունակական: Ապօրինի կառուցված ու սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող բոլոր բենզալցակայանները հերթով ապամոնտաժվելու են:

Back to top button