

Հայաստանի վեց մարզերի և մայրաքաղաքի 16 ավագ դպրոցի բաղադրիչ ունեցող ուսումնական հաստատություններում սեպտեմբերից կմեկնարկի «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական ծրագիրը։
«ԱԲ սերունդ»-ը նպատակ ունի ստեղծելու արհեստական բանականության ոլորտի գիտնականի ու նորարարի կրթական ուղին՝ սկսած դպրոցից։
Փորձարարական ծրագրի ուսումնական պլանով սահմանված մասնագիտական առարկաները հանդիսանում են նոր ներդրված դասընթացներ և չեն փոխարինում հանրակրթական հիմնական ծրագրի ուսպլանով հաստատված առարկաներին։




Աշակերտները կուսումնասիրեն խորացված մաթեմատիկա, ծրագրավորում՝ Python լեզվի հիման վրա, արհեստական բանականություն՝ ընդհանուր և խորացված ծրագրով, արդեն 12-րդ դասարանում կիրականացնեն պրակտիկ նախագծեր ԱԲ ոլորտում։




Այս տարվա սեպտեմբերից փորձարարական ձևաչափով ներդրվող ծրագիրը նախագծի առաջին բաղադրիչն է։
Նախատեսված 10 դպրոցի փոխարեն կրթությունը կիրականացվի 16 դպրոցներում։
Թեմայի շուրջ զրույց Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան համար 190 ավագ դպրոցի տնօրեն Օլյա Սաղաթելյանի, Երևանի համար 198 ավագ դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանի, Եվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանի փոխտնօրեն Գոհար Մելիքբեկյանի և «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)»-ի կրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանի հետ։