ԿարևորՀասարակություն

Մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը

Այսօրվանից մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Այն կավարտվի սեպտեմբերի 15-ին:

Այս ժամանակահատվածում նախընտրական քարոզչությունը պետք է իրականացվի Ընտրական օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգի պահպանմամբ։

Թեկնածու հանդիսացող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար անձինք, բացառությամբ քաղաքական, վարչական և հայեցողական պաշտոն զբաղեցնողների, 2023 թվականի օգոստոսի 23-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 17-ն օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից:

Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 13 կուսակցություն և մեկ դաշինք։

Back to top button