ԿարևորՄիջազգային

Հնդկաստանը պատմություն է կերտում․ Chandrayaan-3 առաքելությունը հաջողությամբ վայրէջք է կատարել Լուսնի վրա

Հնդկաստանի Chandrayaan-3-ը դարձավ առաջին տիեզերական առաքելությունը, որը վայրէջք կատարեց Լուսնի հարավային բևեռի մոտ, հայտնում է BBC-ն։

«Հնդկաստանն այժմ Լուսնի վրա է»,- հայտարարեց Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Լուսնի մակերեսին տիեզերական կայանի վայրէջքից անմիջապես հետո:

«Հնդկաստանի հաջող առաքելությունը միայն Հնդկաստանը չէ»,- նշեց Մոդին՝ իր երկրի հաջողությունը համարելով հաջողություն ողջ մարդկության համար:

«Մենք բոլորս կարող ենք ձգտել դեպի Լուսին և դրանից այն կողմ»,- հայտարարեց վարչապետը։

«Վիկրամ» սարքավորման ներսում գտնվում է վեցանիվ Pragyaan ռովերը, որը, եթե ամեն ինչ ընթանա պլանավորվածի համաձայն, կշրջի լուսնի մակերեսով` հավաքելով պատկերներ և տվյալներ:

Վայրէջքը հեռարձակվել է Հնդկական Տիեզերական հետազոտությունների կազմակերպության կայքում և յութուբյան էջում։

Back to top button