ԿարևորՀասարակություն
Մահացել է իտալացի հայտնի երգիչ Տոտո Կուտունյոն


Երգիչ, երգահան Տոտո Կուտունյոն, ով առավել հայտնի է իր համաշխարհային հիթով` «L’Italiano» երգով, մահացել է 80 տարեկան հասակում, հայտնել է նրա մենեջեր Դանիլո Մանկուսոն:
Երգիչը մահացել է Միլանի Սան Ռաֆֆայել հիվանդանոցում «երկարատև հիվանդությունից հետո, որն ավելի սրվել էր վերջին մի քանի ամիսների ընթացքում», — ասել է Մանկուսոն:
Կուտունյոն նաև 1990 թվականին հաղթել է Եվրատեսիլ երգի մրցույթում՝ «Insieme: 1992» երգով։
Նա նաև Սան Ռեմո երգի փառատոնում երկու անգամ առաջին մրցանակ է ստացել։