ԿարևորՀասարակություն

Մրգավետ- Արեւշատ ճանապարհի կամուրջը ժամանակավորապես փակ է

Տ-2-21 Հ-8 /Մրգավետ/ — Արեւշատ (Տ-2-25) մարզային նշանակության ավտոճանապարհի կմ4+200 կամրջի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կամուրջը փակ է երթեւեկության համար, տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»:

Տեղի է ունեցել երթեւեկության սխեմայի փոփոխություն։ Կամուրջը հնարավոր է շրջանցել Մրգավետ-Բյուրավան-Նշավան-Արեւշատ ճանապարհով։

Կոչ ենք անում վարորդներին լինել ուշադիր եւ հետեւել ճանապարհային նշաններին։

Back to top button