ԿարևորՀասարակություն
Մանուշյանի պուրակին հարակից բենզալցակայանը ապամոնտաժվել է (տեսանյութ)
Միսաք Մանուշյանի անվան պուրակին և բնակելի տարածքին հարակից բենզալցակայանը այլևս չի խանգարի երևանցիներին, իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը
«Քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող բենզալցակայանի ապամոնտաժումը առանցքային նշանակություն ուներ հանրային տարածքի բարեկարգման համար»,- նշված է գրառման մեջ։