ԿարևորՄշակույթ

Թումոյի այգում կկազմակերպվեն օպերային երեկոներ 

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է մշակութային հերթական նախաձեռնություն իրականացնել մայրաքաղաքում՝ Թումոյի այգում։ Այս անգամ երևանցիները օպերա կունկնդրեն։ Աշխատանքային խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել նախագիծն իրականացնելու ուղղությամբ:    

Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120 ամյակի կապակցությամբ, Երևանի քաղաքապետարանը կազմակերպել էր բալետային երեկոներ։ Հունիսի 6, 7, 8-ին Թումոյի այգում Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ներկայացրել էր կոմպոզիտորի բալետային ստեղծագործությունները:

Back to top button