
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սուրեն Աղաջանյանը նվաճել է չեմպիոնի կոչումը:
Լուրը հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:
60 կգ քաշայինների եզրափակիչում երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոնը մրցել է Հնդկաստանի ներկայացուցիչ Սումիթ Սումիթի հետ եւ 13:4 հաշվով հաղթանակ է տարել:
Գասպար Տերտերյանը նվաճել է արծաթե մեդալ:


67 կգ քաշայինների եզրափակիչում երիտասարդների Եվրոպայի բրոնզե մեդալակիրը գոտեմարտել է Եգիպտոսի ներկայացուցիչ Մուստաֆա Հուսեյն Ֆաթիհ Ալամելդինի հետ եւ պարտվել 2:4 հաշվով:
Բրոնզե մեդալակիր է դարձել 2022 թվականի երիտասարդների աշխարհի չեմպիոն Վիգեն Նազարյանը: