Դարերի ակունքներից եկած և դեպի ապագա սլացող սյունյաց ոստան Կապանը


«Ես սըրերեն թոռն եմ, վընս սաքուտ կյառն ըմ, մեր ծաղկազարդ սարերը, մեր վարդերեն ծորերը, ես քեզ շատ ըմ սիրում այ իմ բախտավար քաղաք․․․»:
Կապանցի երկարամյա մանկավարժ Լեւոն Մարգարյանն է ողջունում Հայաստանի հարավային մայրաքաղաքի Կապանի օրվան նվիրված հանդիսության մասնակիցներին ու բացատրում է թե ինչու է Կապանը բախտավոր։ Բախտավոր է, որովհետեւ հերոս է, բախտավոր է, որ մենք ունենք իրեն կամ ինքը մեզ։
Լեւոն Մարգարյան․ «Բախատավոր է միայն մեզ հասկանալի յուրահատուկ բարբառով, անշփոթելի երեւելի, նրբակիրթ ու հյուրընկալ մարդկանցով, երանավետ է քաջազուն Գարեգին Նժդեհով, Սմբատ Մելիք-Ստեփանյանով, Պողոս Դավթյանով, մերօրյա հերոս տղերքով»։
Տոնակատարությունները քաղաքում սկսել էին վաղ առավոտից․ ջրցան մեքենաներով փողոցների լվացում, տոնական տորթի կտրում եւ բաշխում քաղաք թաղամասերի միջեւ, սպորտային խաղեր եւ այլն։ Կեսօրին Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան, փոխնախարարներ, պատգամավորներ, ԶՊՄԿ-ի վարչակազմի անդամենր, հյուրեր բարձրանում եմ Բաղաբուրջի սարահարթ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու հայրենիքի համար զոհվածների հիշատակին։ Ի դեպ, ներկայացուցչական պատվիրակությունը Երեւանից Կապան հասավ ինքնաթիռով։ Վայրէջքից առաջ, ադրբեջանցիները կրակահերթեր արձակեցին, ըստ երեւույթին փորձելով վախեցնել, սակայն օդանավը բարեհաջող վայրեէջք կատարեց։


«Ինչ էլ լինի՝ Կապանը զարգանալու է»,-ասում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը․ «Կապանի զարգացումը լինելու է միշտ եւ դրան ոչ մի խոչընդոտ չի կարող լինել։ Մենք Կապան այցելելու ենք եւ օդանավով, եւ մեքենաներով, եւ վստահ եմ շատ մոտ ապագայում՝ նաեւ գնացքով։ Կապանի բնակչությունը 45 հազարից կդառանա 100 հազար։ Կապանը պիտի ծաղկի, զարգանա, որովհետեւ բոլոր մեր եղբայրները որոնք իրենց կյանքն են տվել են հանուն մեր պետականության, պիտի ուժեղանանք եւ ձեռք-ձեռքի տանք»
Հայաստանի տարածքայի կաառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն է շնորհավորում կապանցիներին տոնի առթիվ եւ նշում, որ Սյունիքի մարզկենտրոնը բոլոր քաղաքներից առանձնանում է իր կոլորիտով; Կառավարության, մարզային եւ համայնքային իշխանության միասնական աշխատանքի շնորհիվ միայն Կապանը կհասնի հաջողություն։ Գնել Սարգսյանին լսենք․
«Մենք մեծ ծրագրեր ունենք եւ ճանապարահաշինարարության, եւ դպորցների, մանկապարտեզների առումով, ջրագծերի, այլ ենթակառուցվածնքերի եւ կարծում եմ մենք հաջողությամբ կիրականացնենք այդ ծրագրերը։ Իսկապես, մեծ ուշադրություն կա կառավարության կողմից, Սյունիքին, Կապանին, դա արդարացված է եւ մեր գործընկերների հետ համատեղ աշխատանքով խնդիրները քաղաքում կլուծվեն»։




Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետն է Ամենայն Հայոց կաթողիկոսի մաղթանքները փոխանցում՝ կապանցիներին եւ նշում, որ Կապանը շատ նշանավոր մարդիկ է տվել այդ թվում հայոց սրբերից մեկին՝Մովսես Տաթեւացուն՝ Խոտանան գյուղից։
Տեր Մակար վարդապետ․ «Արցախում ապրող մեր զավակաները, քույրերը, եղբայրները աշխարհին ցույց են տալիս թե որն է իսկական հայրենսիրությունը։ Գնում են ցեղասպանվելու՝ բայց չեն լքում իրենց սրբավայրերը, հայրենիքը, հողը, այդպես է նաեւ Սյունիքը, սյունեցին։ Վստահ եմ, որ Աստծու օրհնությամբ էլ ավելի հզորանալու է մեր երկիրը ու գալու է այն սահմաններին, որ մեր հայրերը մեզ փոխանցել են»։
Անցած տարի Կապանի օրվա միջոցառումներին մասնակցել էր նաեւ Արցախի պատվիրակությունը՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գլխավարությամբ։ Ճանապարհի փակ լինելու պատճառով Դավիթ Սարգսյանը ուղերձ է հղել՝ կապանցիներին մաղթելով խաղաղություն ու բարօրություն։ «Բարձրյալը թող բոլորիդ հովանի լինի, նժդեհյան գաղափարները՝ մշտարթում, դավիթբեկյան սուրը՝ հատու։ Ամուր եղեք եւ մեր ընդհանուր հայրենիքի տեսլականին հավատարիմ»,-նշված է Ստեփանակերտի քաղաքապետի ուղերձում։


Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը շնորհակալ է, որ բոլորը կիսում են կապանցիների ւորախությունը։ Ով առաջին անգամ գալիս է Կապան, սիրահարվում է քաղաքին։Դարերի ակունքներից եկած սյունյաց ոստան Կապանը հավերժ երիտասարդ է եւ Գեւորգ Փարսյանը փորձել է բացահայտել այդ գաղտնիքը։
«Հավերժ գեղեցիկ ու երիտասարդ մնալու հիմնական գրավականը հենց կապանցիներն են։ Իրենց միամտությամբ, հյուարսիրությամբ, արիական հոգով, հող ու ջրի հանդեպ անսահման նվիրվածությամբ, հայոց պետականության մինչեւ վերջ նեցուկ լինելու պատրասկամություն։ Հոգեբաններից մեկը սրանց ավելացրել էր ընկերասիրություն, հանդուրժողականություն, անմիջականություն, վերլուծող միտք, համարձակություն»։
Տոնական օրվա առիթով պատվոգրեր, շնորհակալագրեր բաշխվեցին կապանցիներին, այդ թվում եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն, թեթեւ ատլետ Լեւոն Աղասյանին։ Իսկ «Կապան» ոսկյա հուշամեդալոը այս անգամ տրվեց երկարամյա մանկավարժ Ռոման Ստեփանյանին։ Քաղաքում մինչ ուշ երեկո շարունակվելու են տոնական միջոցառումները, իսկ գլխավոր հանդիսությունը ավարտվեց Կապանի սիմֆոնիկ էստրադային նվագախմբի համերգով, որի ընթացքում հնչեց նաեւ Կապանի օրհներգը։