ԿարևորՍպորտ

Անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը

Օգոստոսի 19-ին՝ Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղի հանրային լողափում, իրականացվում է «ՀՀ Վարչապետի Գավաթ» Լողի սիրողական մրցաշարը, որին մասնակցում են շուրջ 150 կանայք և տղամարդիկ։

Սիրողական լողի մրցաշարն անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Կանանց և տղամարդկանց երկու տարիքային խմբով անցկացվող մրցաշարում կանայք պետք է հաղթահարեն 1000, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածքը:

Back to top button