ԿարևորՀասարակություն

ԱՀ նախագահը զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատների հետ խոսել է Արցախի շրջափակման հնարավոր զարգացումներից

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  օգոստոսի 19-ին հանդիպել է Արցախյան 3-րդ պատերազմում զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատների  միության մի խումբ անդամների հետ:

Նախագահը ներկայացրել է Արցախի ապաշրջափակման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը, խոսել հնարավոր զարգացումներից: Երկրի ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին արտաքին ու ներքին հարթակներում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և առաջիկա անելիքներին:

Back to top button