ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը հրաժարվում է թույլ տալ ավտովթարից մահացած աղջկա մարմինը վերադարձնել Լեռնային Ղարաբաղ. ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանը հրաժարվում է թույլ տալ ավտովթարից մահացած աղջկա մարմինը վերադարձնել Լեռնային Ղարաբաղ, Թվիթերի իր էջում հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Հելենը Լեռնային Ղարաբաղի բնակիչ էր, սովորում էր Հայաստանում։ Նա մահացել է 5 օր առաջ տեղի ունեցած սարսափելի ավտովթարից: Ադրբեջանը հրաժարվում է թույլ տալ նրա մարմինը վերադարձնել հայրենիք՝ հուղարկավորման նպատակով: Անգամ ԿԽՄԿ-ի միջոցով: Այժմ Հելենի մարմինը «սպասում է»,- գրել է Բադալյանը:

Օգոստոսի 14-ին, ժամը 00:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 11 քաղաքացի։

Back to top button