ԿարևորՀասարակություն

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությանը

Շարունակում եմ այցը Սյունիքի մարզ, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առավոտյան նախ եղա Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, որտեղ ծանոթացա վերջինիս գործունեության ընթացքին ու առաջիկա ծրագրերին:

Առանձնակի կարևորեցի նոր տեխնոլոգիաների ներդրման ու բնապահպանական խնդիրների հետևողական լուծման քայլերը:

Հանդիպեցի նաև ագարակցիներին, որոնց հետ քննարկեցինք ոռոգման ջրին, ճանապարհաշինությանը և գազամատակարարմանը վերաբերող հարցեր»,- գրել է նա և կից տեսանյութ հրապարակել:

Back to top button