ԿարևորՀասարակություն

ՀՀ ՄԻ պաշտպանն ուսումնասիրում է դստերը ծեծող մոր մասնակցությամբ տեսագրությունը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրում է երեխայի նկատմամբ մոր մասնակցությամբ բռնության տեսարանով տեսանյութը, հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Պաշտպանը հորդորել է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխային նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց։

«Պետությունն ունի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից։ Պաշտպանը գրություններ է հասցեագրելու իրավասու պետական մարմիններին` իրենց իրավասության շրջանակներում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու պահանջով»,-ասված է հաղորդագրությունում։

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ մայրը ծեծում և նվաստացնում է իր երեխաներին:

Back to top button