ԿարևորՀասարակություն

«Մշակույթ և բիզնես» փառատոն՝ Մարտունիում

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ 2023թ. օգոստոսի 26-ին ժամը 17:00-ին Մարտունի քաղաքի Ալ. Մյասնիկյանի անվան հրապարակում տեղի կունենա «Մշակույթ և բիզնես» փառատոնը:

Փառատոնը կազմակերպվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի կողմից ցուցահանդես-տոնավաճառի ձևաչափով` նպատակ ունենալով բացահայտելու Մարտունու պատմամշակութային ժառանգությունը:

Նախատեսվում է, որ փառատոնը կդառնա ամենամյա, նպատակ է հետապնդվում ստեղծել համագործակցության, նոր հնարավորությունների բացահայտման հարթակ, որը կնպաստի նաև միջհամայնքային կապերի ամրապնդմանը։

Միջոցառման շրջանակներում նախատեսվում է երաժշտական ծրագիր:

Back to top button