

ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին վերսկսել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
«Միացյալ Նահանգները մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակով և շատ անհանգստացած է Լաչինի միջանցքի փակմամբ, ինչի հետևանքով դադարեցվել է առաջին անհրաժեշտության ապրանքների մուտքը, իսկ հումանիտար իրավիճակը վատթարացել է», — ասել է նա։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերսկսել ազատ տեղաշարժը միջանցքով, որպեսզի առևտրային, հումանիտար մեքենաները կարողանան հասնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը», — հավելել է Թոմաս-Գրինֆիլդը: