Հայագիտակ

Դերենիկ Դեմիրճյանը պաշտում էր Շառլոտա, Էլեոնորա, Մառա և Օֆելյա կատուներին ու Զանգի շանը․ «Հայագիտակ»

Դերենիկ Դեմիրճյանը պաշտում էր Շառլոտա, Էլեոնորա, Մառա և Օֆելյա կատուներին ու Զանգի շանը` ասում է Դեմիրճյանի տուն-թամգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը:

«Մեծանուն գրողը պաշտում էր կենդանիներին։ Նրա տանը չորս կատու էր ապրում և Զանգի շունը։ Կատուներին տվել էր իր սիրած կանանց անունները», — պատմում է թանգարանի տնօրենը։

Ներսի կատուները ազնվական էին, իսկ դրսինները` պլեբեյները, բայց նրանց էլ միշտ կերակրում էր։ Անգամ Հայրենական պատերազմի տարիներին։ Շատ նուրբ սիրտ է ունեցել գրողը, ջութակ է նվագել, նկարել է։ Նրա փոքրիկ բնսկարանում չի կարող տեղավորվել և ցուցադրվել այն ամենն, ինչ առնչվում է «Վարդանանք»-ի հեղինակի հետ։

Կարինե Ռաֆայելյանը երազում է, որ երբևէ կվերադարձվեն թանգարանից օտարված տարածքները, և հնարավոր կլինի հավուր պատշաճի ներկայացնել մեծ գրողի կյանքն ու գործունեությունը։

Իսկ առայժմ ստիպված են ծվարել երեք սենյականոց փոքրիկ բնակարանում, որտեղ ոչինչ հնարավոր չէ կազմակերպել։ Մինչդեռ շուտով նշվելու է Դեմիրճյանի 150-ամյակը։

Back to top button