ԿարևորՀասարակություն

Արցախում խոշոր եղջերավոր կենդանիների կաթնատվությունը նվազել է

Արցախում, շրջափակման հետևանքով վառելիքի դեֆիցիտով պայմանավորված, հնարավոր չի եղել իրականացնել անհրաժեշտ քանակությամբ կերակուտակում, ինչը հանգեցրել է խոշոր եղջերավոր կենդանիների կաթնատվության նվազման 40-50 տոկոսով, հայտնում են ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից։

«Սա ուղղակի բացասական ազդեցություն է ունեցել Արցախում գործող կաթ վերամշակող ընկերությունների գործունեության վրա, որոնց արտադրական ծավալները աստիճանաբար նվազել են 6-8 անգամ, իսկ այժմ դրանք դադարել են գործել ընդհանրապես:

Սրան նպաստել է նաև վերամշակման գործընթացում անհրաժեշտ կաթի փոշու և որոշ այլ տեխնիկական նյութերի ներկրման անհնարինությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Back to top button