ԿարևորՔաղաքական

Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:

Հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Մախաչկալայում տեղի ունեցած պայթյունի մասին, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել։

Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին ու մտերիմներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։

Երկուշաբթի երեկոյան Մախաչկալայում հրդեհվել է ավտոտեխսպասարկման կենտրոն, կրակը տարածվել է բենզալցակայանի վրա, ինչին հաջորդել է պայթյունը։

Պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվել է 33 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, ևս 80 մարդ վիրավորվել է։

Գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնում է նաև, որ հիվանդանոցում բուժվում է 63 մարդ, այդ թվում՝ 16 երեխա։ 11 տուժածների, այդ թվում՝ երկու երեխաների վիճակը գնահատվում է ծանր։

Back to top button