ԿարևորՀասարակություն

Խնձորեսկում ոռոգման ջրագիծ է վերակառուցվում

«Hayk for our heroes» հիմանդրամի աջակցությամբ դեպի Խնձորեսկ բնակավայր ոռոգման ջրագիծ է վերակառուցվում, հայտնում են Գորիսի համայնքապետարանից։

«Ոռոգման ջրի ակունքը Մոտիկ սար կոչվող հատվածում վթարի հետևանքով վնասվել էր, որի պատճառով լուրջ խնդիրներ էին առաջանում։ Հիմնադրամի աջակցությամբ ջրագիծը վերակառուցվել է և ոռոգման ջուրն արդեն անխափան կհասնի բնակավայր։ Նշենք նաև, որ Գորիսի համայնքապետարանի և ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում Խնձորեսկում կառուցվել է 3,8 կմ երկարությամբ ոռոգման ջրագիծ»,- նշված է հաղորդագրությունում։

Back to top button