ԿարևորՀասարակություն

Զինծառայողի դին հայտնաբերվել է զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի հետնամասում. ՔԿ

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գրանիկ Խնկոյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի հետնամասում, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի (զինծառայողին ինքնասպանության հասցնելը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրությունում:

Նախաքննության ընթացքում նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ձեռնարկվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ։

ՀՀ ՊՆ–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ օգոստոսի 11-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը:

Back to top button