ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Երբ հիվանդանոցում արթնացա, ինձ թվաց՝ գերի եմ․ Դավիթ Ստեփանյան․ «Կյանքին ասել այո՛»

Դավիթ Ստեփանյանը ծնվել  է 2000 թվականի սեպտեմբերի 9-ին Էջմիածին քաղաքում։  Դպրոցից հետո 2019-ի ամռանը զորակոչվել է բանակ։ Ծառայել է նախ Արցախի Որոտանի շրջանի, ապա Երևանի հատուկ նշանակության զորքերում։  Պատերազմի օրերին եղել է առաջնագծի տարբեր հատվածներում։ Շուշիի Քարին տակ գյուղում կասետային ռումբի հարվածից ու դիպուկահարի կրակոցից ծանր վիրավորում է ստացել  հոկտեմբերի 30-ին։ Վնասվել էր քներակը, ծակվել թոքը, իսկ դիպուկահարի փամփուշտը սրտից ընդամենը երեք միլիմետր էր շեղվել։ Վիրավորումից հետո հիվանդանոցում պարզվեց, որ այդ ընթացքում նաև իշեմիկ ինսուլտ է ստացել։ Դավիթին արհեստական կոմայով Ստեփանակերտից տեղափոխում են Երևան։ «Երբ հիվանդանոցում արթնացա, ինձ թվաց՝ գերի եմ»,-ասում է Դավիթը։ Մարմնի աջ հատվածն ամբողջությամբ անզգայացած էր, հետևանքը մինչ օրս զգացվում է։

Դավիթն ունի սիրած աղջիկ՝ Անաիսը, որը հայրենադարձ է Բրազիլիայից։ Առաջին անգամ Հայաստան է եկել պատերազմից հետո։  Նրանց միավորեց  «Հայորդի» ճամբարը։

Back to top button