Համահայկական խաղերի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր


Համահայկական 8-րդ խաղերի շուրջ 6500 մասնակիցներ օգոստոսի 11-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Մասնակիցների հետ Ծիծեռնակաբերդ էին այցելել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, տեղակալներ Ռոլանդ Շառոյանը, Ստեփան Դեր–Բեդրոսյանը և գործկոմի այլ անդամներ։
ՀՀ նախագահի և Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի անունից ծաղկեպսակներ դրվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո Համահայկական 8-րդ խաղերի մասնակիցները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև նրանք եղան Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Աշխարհի 41 երկրի 179 քաղաքներից ժամանած մարզիկների մի մասն առաջին անգամ էին այցելում Ծիծեռնակաբերդ։ Նրանք շատ տպավորված էին ու հուզված: