

Լույս է տեսել հոգեբույժ Հարություն Մինասյանի «Վրաստան. հայ և հայազգի բժիշկներ» կենսագրական բառարանը, որտեղ ներկայացված են թիֆլիսահայ գաղթօջախի 400-ից ավելի բժիշկներ։
«Ես փորձել եմ ներկայացնել թե միջնադարից հայտնի պալատական հայ բժիշկներին, թե բժիշկների դինաստիաներ, որոնք ապրել և աշխատել են «Հայկական թիֆլիսում»։ Քաղաքում բնականաբար կային նաև հրեա, գերմանացի, վրացի բժիշկներ, որոնք առանց որևէ խտրականության բուժում էին բոլոր հիվանդներին»։
Թիֆլիսը բազմազգ քաղաք էր։ Այստեղ ոչ-ոք չէր խանգարում մյուսին։ Հարկ եղած ժամանակ նաև խորհրդակցում էին միմյանց հետ։
Հիանալի նվեր էր թիֆլիսահայերին Արամյանցի կառուցած հիվանդանոցը, որը հագեցած էր ժամանակի լավագույն տեխնիկայով, անգամ ռենտգեն սարքավորումով։