ԿարևորՀասարակություն
Հայերի հանդեպ ատելություն քարոզելու համար Նիդերլանդներում ադրբեջանա-թուրքական ասոցիացիայի ղեկավարի նկատմամբ վճիռ է կայացվել


Հայերի հանդեպ ատելություն քարոզելու համար Նիդերլանդներում ադրբեջանա-թուրքական ասոցիացիայի ղեկավարի նկատմամբ վճիռ է կայացվել, Թվիթերի իր էջում հայտնել է Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։
«Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության և Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի առանձին հայցերից հետո Հաագայի շրջանային դատարանը վճիռ է կայացրել Նիդերլանդներում ադրբեջանա-թուրքական ասոցիացիայի ղեկավարի նկատմամբ՝ հայերի հանդեպ ատելություն քարոզելու և հրապարակայնորեն վիրավորելու համար»,-գրել է Բալայանը։