ԿարևորՀասարակություն

Գառնու տաճարը փակ է լինելու զբոսաշրջիկների և այցելուների համար

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ Համահայկական ամառային 8-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողության պատճառով օգոստոսի 19-ին ժամը 13։00-ից Գառնու հեթանոսական տաճարի մուտքը սահմանափակված է լինելու զբոսաշրջիկների և այցելուների համար։

Օգոստոսի 5-ին Գյումրու «Շիրակ» մարզադաշտում տեղի է ունեցել Համահայկական 8-րդ խաղորի պաշտոնական բացման արարողությունը։ Համահայկական ամառային խաղերին մասնակցում են ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ՝ աշխարհի 41 երկրների 179 քաղաքներից:

Back to top button