ԿարևորՀասարակություն

Պարզաբանվել է «Road Control» բջջային հավելվածում գրանցման կարգը

ՀՀ ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է «Road Control» բջջային հավելվածում գրանցման կարգը՝ նշելով, որ հավելվածի միջոցով քաղաքացիները հնարավորություն ունեն պատասխանատու գործելաոճ դրսևորելու և ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ տեսնելուն պես արձանագրել և դրանով իսկ օգնել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:

«Գրանցման կարգն այսպես է։ Ներբեռնում եք Road Control հավելվածը (Android-ում Google Play-ից, iOS-ում apple store-ից), այնուհետև մտնում եք ներբեռնած հավելված, սեղմում գրանցվել։ Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել ձեր անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ՀԾՀ-ն, հեռախոսահամարը, այնուհետև ուսումնասիրում եք դրույթները, համաձայն լինելու դեպքում՝ տալիս եք ձեր համաձայնությունն, այնուհետև սեղմում շարունակել կոճակը, որից հետո կարճ հաղորդագրություն եք ստանում կոդի տեսքով բջջային հեռախոսահամարին, որը մուտքագրելուց հետո սեղմում եք մուտք կոճակը։

Գրանցումը հաջողությամբ անցնելուց հետո հավելվածը թույլ է տալիս ընտրել երեք տարբերակներից մեկը՝ «Տեսանկարահանում», «Լուսանկարահանում» և «Շարունակական տեսանկարահանում»։ Ընտրելուց հետո նկարահանում եք մեքենան, որից հետո հարկավոր է նշել մեքենայի խախտման տեսակը և լրացնել մեքենայի համարանիշը։ Տվյալները լրացնելուց հետո սեղմում եք շարունակել կոճակը»,- ասվում է պարզաբանման մեջ։

Back to top button