ԿարևորՀասարակություն
Ուսուցիչների կամավոր ատեստավորման դիմումներն ընդունվում են մինչև օգոստոսի 9-ը ներառյալ. ԿԳՄՍ նախարար


Ուսուցիչների կամավոր ատեստավորման դիմումները ընդունվում են մինչև օգոստոսի 9-ը ներառյալ, ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Կամավոր ատեստավորմանը կարող են դիմել և մասնակցել`
- 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչները, այդ թվում՝ դասվարները,
- միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչները, որոնք նվազագույնը 60 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում կշարունակեն իրենց մասնագիտական գործունեությունը՝ «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի համաձայն,
- 2022 թվականին 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները, որոնք 2023 թվականին ենթակա են վերաատեստավորման,
- մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը,
- «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող և նշված առարկաների մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչ չաշխատող անձը:
Մանրամասները` այստեղ: