ԿարևորՀասարակություն

Սփյուռքի դպրոցների դասագրքերը հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով

Սփյուռքի հայկական կրթօջախների համար  մի շարք ուսումնական ձեռնարկներ և դասագրքեր հասանելի  են նաև էլեկտրոնային տարբերակով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սփյուռքի կրթօջախներում կրթության որակի բարելավման, դասագրքերի և այլ ուսումնաօժանդակ նյութերի տրամադրումն առավել արդյունավետ ու հասանելի կազմակերպելու նպատակով արդեն հրապարակված են 56 ուսումնական ձեռնարկ ու դասագիրք (pdf  ձևաչափով), ինչպես նաև 6 ուսումնաօժանդակ նյութ՝ էլեկտրոնային տարբերակով:

Գրականությունը հասանելի է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից գործարկված հարթակի «Պաշարների շտեմարան» բաժնում, հետևյալ հղումով՝ https://lib.armedu.am/category/66 :

 Ձեռնարկներն ու դասագրքերը տեղադրվել են ՀՀ մի շարք հրատարակչությունների հետ փոխադարձ համաձայնությամբ:

Շտեմարանը պարբերաբար հարստացվելու է:

Back to top button