ՄԻՊ-ը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ցանկացած խտրական վերաբերմունքի բացառումը


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի արձագանքել է հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը «Ջրաշխարհ» խոչնդոտելու միջադեպին, հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։
«Այսօր՝ օգոստոսի 6-ին, սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ Վանաձորից Երևան ժամանած հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների մուտքը «Ջրաշխարհ» ժամանցի կենտրոն առանց հիմնավորման արգելվել է: Պաշտպանն աշխատակազմին անմիջապես հանձնարարել է զբաղվել վերոնշյալ խնդրով: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ ստեղծված իրավիճակի պատճառները պարզելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ցանկացած խտրական վերաբերմունքի բացառումն ու հասարակության բոլոր անդամների համար հավասար հնարավորությունների ապահովումը:
Սույն դեպքը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Մանրամասների վերաբերյալ աշխատակազմը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ», — ասված է ՄԻՊ-ի հայտարարության մեջ:
Վանաձորից Երևան մեկնած հաշմանդամություն ունեցող 8 երեխային արգելել են մուտք գործել «Ջրաշխարհ»՝ պատճառաբանելով, թե նրանք կխանգարեն մյուսների հանգիստը: Տեղեկությունը րապարակվել է երեխաների ծնողներից մեկի ահազանգի հիման վրա
«Ջրաշխարհ»-ը պատասխանել է իրենց ուղղվծ մեղադրանքներիցն՝ հերքելով դրանք ու խոստանալով շուտով փաստեր հրապարակել: