ԿարևորՀասարակություն
Արցախում ալյուրի պարկերի խիստ պակաս կա


ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից հայտնում են, որ Արցախի լիակատար պաշարման ու դրանից բխող հետևանքների պատճառով՝ ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում ալյուրի պարկերի խիստ պակաս է զգացվում, որոնք անհրաժեշտ են աղացած ալյուրը պարկավորելու, հացի արտադրամասեր տեղափոխելու, ինչպես նաև պահեստավորելու համար։
«Բոլորիս համար այս դժվար պահին հացի արտադրության և ալյուրի պահեստավորման գործընթացը բնականոն հունով կազմակերպելու համար խնդրում և հորդորում ենք` բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն և կարող են ԱՀ ԳԳԱ հիմնադրամին տրամադրել պարկեր, դիմեն հիմնադրամ կամ զանգահարեն
097 11 66 08 հեռախոսահամարով»,-ասված է հայտարարության մեջ։