ԿարևորՀասարակություն

Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը

Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Դավիթ Իշխանյանը հավաքել է 22 կողմ, 9 դեմ ձայն։

ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանին ընտրելու վերաբերյալ խորհրդարանի որոշումը ներկայացրել է փոխնախագահ Գագիկ Բաղունցը։

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 29-ին հրաժարական էր տվել։

Արթուր Թովմասյանը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ է ընտրվել 2020 թվականի մայիսի 21-ին՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ժամանակ։ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։

Back to top button