ԿարևորՄիջազգային
Վրաստանում սգո օր է հայտարարվել


Վրաստանի Ռաչայի մարզի Օնիի մունիցիպալիտետի Շովի հանգստավայրում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ օգոստոսի 7-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել:
Newsgeorgia.ge-ի փոխանցմամբ Ռաչայի Շովիի հանգստավայրում տեղի ունեցած աղետի հետևանքով 16․00-ի դրությամբ զոհերի թիվը հասել է 11-ի: Կան տասնյակ անհետ կորածներ։
Որոնողական աշխատանքները շարունակվում են։
Երեկ՝ օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն է տարածվել, որ Վրաստանի Շովի հանգստավայրում սողանք է տեղի ունեցել: Փրկարարական աշխատանքները սկսվել են ծանուցումից մոտ 3 ժամ անց։
Այսօր՝ օգոստոսի 4-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եղել է սողանքի գոտում։