ԿարևորՍպորտ

Ուրարտուն պարտվեց Ֆարուլին և դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» ընդունել էր Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլին» (առաջին խաղը՝ 2։3)։

Հանդիպումն ավարտվեց «Ֆարուլի» հաղթանակով։ Ռումինական թիմը, ինչպես առաջին խաղում, պատասխան հանդիպումը ևս հաղթեց 3։2 հաշվով։

Առաջին խաղակեսում չնայած ստեղծած մի քանի իրական գոլային պահերին, Հայաստանի չեմպիոնը կարողացավ միայն մեկ գոլ խփել։ 11-րդ րոպեին աչքի ընկավ եզրային պաշտպան Նանա Անտվին։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում տանտերերից գոլի հեղինակ դարձավ Լեոն Սաբուան՝ հաշիվը դարձնելով 2։0։

5 րոպեում ռումինական թիմը 2 գոլ խփեց։ 53-րդ րոպեին հաշիվը կրճատեց Նեդելկուն, իսկ 57-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ալիբեկը։

90+2-րդ րոպեին ԱԼիբեկը դարձավ դուբլի հեղինակ և «Ֆարուլը» կամային հաղթանակ տարավ «Ուրարտուի» նկատմամբ։

Հայաստանի չեմպիոնն ավարտեց ելույթները եվրագավաթային մրցաշարերում։ Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոնը եվրագավաթային մրցաշարերում պայքարն սկսել էր Չեմպիոնների լիգայից, որտեղ որակավորման առաջին փուլում պարտվել էր բոսնիական «Զրինսկիին»՝ պատասխան խաղում զիջելով հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում։

Աղբյուրը՝ Armsport.am

Back to top button