Բիզնես բանաձև

Շոկոլադի գինն ավելի բարձր, սալիկը՝ ավելի փոքր. «Բիզնես բանաձև»

Նյու Յորքի բորսայում կակաոյի հատիկների մեծածախ գինը 1 տոննայի դիմաց հասել է 3500 դոլարի: Վերջին անգամ «սիրված» հումքատեսակը նման բարձր գին ուներ  2011 թվականին։

Շոկոլադի առաջատար արտադրողները խոստովանում են՝ դա  կստիպի ոչ միայն բարձրացնել կոնֆետների արժեքը, այլև փոքրացնել դրանց չափը։

Աշխարհում ռեկորդային ցուցանիշի է հասել ածխի սպառումը: 2022 թվականի արդյունքներով էներգառեսուրսի գլոբալ սպառման ծավալը հասել է 8.3 մլրդ տոննայի: Դրանից 1 տարի առաջ սպառումը 7.9 մլրդ տոննա էր։ Ածխի օգտագործման աճին մեծամասամբ նպաստել է ասիական երկրներում, հատկապես Հնդկաստանում և Չինաստանում դրա նկատմամբ պահանջարկը:

Լուսին հասնելը գերնպատակ է դարձել տեխիկական առաջընթաց գրանցել ցանկացող երկրների համար: Չինաստանն ու Հնդկաստանն այդ առումով դարձել են մրցակիցներ և  այս օրերին իրենց փորձարկումներն են իրականացնում:

Back to top button