ԿարևորՀասարակություն

Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկություն տրամադրելու համար ՄԻԵԴ-ն Ադրբեջանին ժամանակ է տվել

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ը տրամադրել ժամանակ Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար, ասված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքի էջում:

«Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին»,- նշված է գրառման մեջ:

Back to top button