ԿարևորՀասարակություն

«Տարիքը խոչընդոտ չէ» ծրագիրն ամփոփվել է ցուցահանդեսով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «Տարիքը խոչընդոտ չէ» ծրագիրն ամփոփվել է մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսով:

Ծրագիրը տարեցների շարունակական կրթության մշակութային նորարարական առաջարկ է, որն ուղղված է թոշակառու մեծահասակների հմտությունների և կարողությունների զարգացմանը, ֆիզիկական և մտավոր առողջության խթանմանը՝ մշակութային ժառանգության պահպանության միջոցով։ Ծրագրին մասնակցել են 63+ տարիքի 35 մեծահասակներ՝ սովորելով կարպետագործություն, ասեղնագործություն և թաղիքագործություն:

Ծրագրի արդյունքում դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան ստացած գիտելիքներն  ու ունակություններն ուղղել սեփական ֆինանսական աղբյուրների գեներացմանը, բարեկեցիկ ապրելակերպին՝ շարունակելով իրենց ընտանիքի համար մնալ որպես ռեսուրս։ Այդ ամենը կնպաստի կայուն և բարեկեցիկ հասարակության ձևավորմանը:

Տարեցները հասարակության կապիտալն են և կարող են իրենց փորձով ու գիտելիքներով շարունակել որպես ռեսուրս ծառայել և ներդրում ունենալ հասարակական-տնտեսական կյանքում, եթե նրանց համար հատուկ պայմաններ ապահովվեն՝ պահպանելու առողջությունը ու զարգացնելու հմտությունները։

Back to top button