ԿարևորՄիջազգային

Պուտինը կայցելի Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ermenihaber.am-ը գրում է, որ Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն՝ երկու երկրի ղեկավարները համաձայնության են եկել Պուտինի՝ Թուրքիա այցի հարցում։

Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նախ շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ Թուրքիայում անտառային հրդեհների դեմ պայքարի համար ՌԴ կողմից ուղարկված 2 միավոր հրդեհաշեջ ինքնաթիռի համար: Ապա գոհունակություն է հայտնել Թուրքիայի նկատմամբ ռուս զբոսաշրջիկների աճող հետաքրքրության համար:

Էրդողանն անդրադարձել է նաև Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությանը, ինչի շրջանակներում էլ ընդգծել է այն ավելի լարող քայլերից խուսափելու անհրաժեշտության մասին:

Back to top button