ԿարևորՀասարակություն

Հայաստանը Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացրել ՄԻԵԴ

Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում է ներկայացրել Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ, տեղեկանում ենք միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքի էջից:

Վերջինս մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքում:

ԱՀ ԱԱԾ-ն երեկ հայտարարություն էր տարածել, որ ԱՀ-ի 61-ամյա բնակիչ Ռաշիդ Բեգլարյանը վերջին օրերին գտնվել է Շուշիի շրջանի Հին Շեն համայնքում, ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածում։

Back to top button