ԿարևորՄշակույթ

«Զուլալի»–ն Orvinio Cinema փառատոնում հաղթող է ճանաչվել

Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը Orvinio Cinema փառատոնում հաղթող է ճանաչվել «Լավագույն արտասահմանյան գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում, հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

Նշվում է, որ ֆիլմը ստացել է պետական ֆինանսական աջակցություն:

Երեք մասից բաղկացած պատումը բացահայտում է ընտանեկան մի մեծ ողբերգություն՝ իր ամբողջ ընտանեկան ուրախ և տխուր դրվագներով, որտեղ առանձնահատուկ տեղ են գրավում գյուղի մթնոլորտը, կյանքը և բնությունը։

Back to top button