ԿարևորՀասարակություն
Ադրբեջանի կողմից մարդասիրական մուտքի արգելքն էլ ավելի է խորացրել արցախցիների զրկանքներն ու տառապանքները. ԱՀ ՄԻՊ


Ադրբեջանի կողմից մարդասիրական մուտքի արգելքն էլ ավելի է խորացրել արցախցիների զրկանքներն ու տառապանքները, ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻ պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«2023 թվականի հունիսի 15-ից ի վեր Ադրբեջանի կողմից մարդասիրական մուտքի արգելքն էլ ավելի է խորացրել արցախցիների զրկանքներն ու տառապանքները 7-ամսյա շրջափակման մեջ։ Ամենակարևոր սննդամթերքի և կենսական նշանակություն ունեցող ապրանքների բացարձակ բացակայությունը կտրուկ նվազեցնում է մարդկանց կյանքի որակը, ինչը հանգեցնում է թերսնման, սովի, իմունիտետի նվազման և հյուծվածության»,-ասված է Արցախի ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում:

